News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական բուհերի դասախոսները պարտավոր չեն մասնավոր հատվածից ստացված եկամտից վճարումներ կատարել, եթե այսպիք ունեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարությունում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նշեց, որ նախարարությունը խորապես մտահոգ է այդ խնդրով, քանի որ չի ցանկանում, որ երիտասարդ մասնագետները լքեն բուհերը: «Ինչպես հիշում եք, Հայաստանի վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարել է համապատասխան լուծում գտնել: Վերջերս ես զրուցեցի գործընկերջս հետ, եւ նա նշեց, որ դեռ մի շարք տեխնիկական հարցեր են մնացել: Իսկ լուծում գտնելն անհրաժեշտ է, սոցվճարը չպետք է պարտադիր լինի եկամտի այն մասի նկատմամբ, որոնք դասախոսները կարող են ստանալ մասնավոր հատվածից»:

Հիշեցնենք, որ սոցվճարը գանձվում է 2014թ. հունվարից (նոր խմբագրմամբ՝ հուլիսի 1-ից) պարտադիր կենսաթոշակային համակարգի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ