News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

28-ամյա Հասմիկ Խաչատրյանին ծեծի և խոշտանգումների ենթարկելու համար մեղադրվող Սարգիս Հակոբյանին դատախազն առաջարկում է դատապարտել 5 տարվա ազատազրկման եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինել կալանքով: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Վարդան Լազարյանը հանդես եկավ ճառով՝ նշելով, որ ամբաստանյալին վերագրվող հանցավոր արարքն ապացուցված է, ինչի համար նա պետք է ենթարկվի պատժի։

Դատախազը նշեց, որ եզրակացություն կազմելիս հաշվի է առնվել մեղմացուցիչ այն հանգամանքը, որ երկու անչափահաս երեխաներից կրտսերը գտնվում է ամբաստանյալի խնամքի տակ՝ այդ մասով միջնորդելով պատիժը մեղմացնել: Միեւնույն ժամանակ դատախազը մատնանշեց ծանրացնող հանգամանքը՝ ամբաստանյալի նախկին դատվածությունը։

«Այստեղ գործ ունենք ռեցիդիվի հետ, քանի որ Սարգիս Հակոբյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2012թ. հոկտեմբերի 12-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է 500 000 դրամ տուգանքի, ՀՀ օրենքով դա գնահատվում է որպես  հանցագործությունների բազմակիություն՝ ռեցիդիվ, եւ պատիժը խստացվում է»,- իր ճառում նշեց մեղադրող դատախազը:

Տուժող կողմը հայտարարեց, որ համաձայն է դատախազի միջնորդությանը, նաեւ դատարանին կոչ արեց չմեղմացնել պատժաչափը։

«Իր արածն ամենախիստ պատժին է արժանի, որովհետև ես 10 տարի եմ դատապարտված եղել ու ամենածանր հոգեկան ու ֆիզիկական ապրումներն եմ տեսել: 10 տարվա տանջանքս ու տառապանքս չգիտեմ՝ ինչպես պետք է անցնի, ու իր 5 տարի դատապարտված վիճակն ինձ ինչ կտա, ինքը կհասկանա արդյոք իր արարքը»,- ասաց տուժող Հասմիկ Խաչատրյանը:

Նշենք, որ մեղադրվող կողմը պատրաստ չէր ճառով հանդես գալու: Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի պաշտպանը դատարանից ճառին նախապատրաստվելու ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով, ըստ որի՝ նա, գտնվելով ամուսնական կապի մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ հասցնելով ծանր հոգեկան եւ մարմնական տառապանք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ