Անկառայում կառուցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրողանի՝ 1000 սենյակ հաշվվող պալատը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Euronews-ին:
«1000 սենյակ հաշվվող այդ կառույցի միտումնավոր շքեղությունը վրդովեցրել է ընդդիմությանը», - նշում է պարբերականը: Կառույցի արժեքը կազմում է ավելի քան 270 մլն եվրո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շրջակա միջավայրի պաշտպանները նույնպես դժգոհ են ապարանքի կառուցմամբ, քանի որ շինարարության ժամանակ հարյուրավոր ծառեր են կտրվել:
Պարբերականը հիշեցնում է, որ Ռեջեփ Թաիփ Էրդողանը 2014թ. օգոստոսին հաղթել է նախագահական ընտրություններում: 2003թ.-ից վերջինս զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: