News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկա իրավիճակում Հայաստանի պետական կոնսերվատորիայի աշխատակիցների աշխատավարձերը չեն կարող բարձրացվել: Այդ մասին ասյօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարությունում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ բուհի ղեկավարությունը, օգտվելով ինքնակառավարման իրավունքից, պետք է որոշի. կրճատել աշխատակազմը կամ թողնել աշխատատեղերը, սակայն հաշվի առնել, որ ընդհանուր աշխատավարձերը ցածր են մնալու:

Այնտեղ կրթության ինքնարժեքը բավականին բարձր է. հասկանալի պատճառներով ուսանողների հետ զբաղվում են ոչ թե լսարանում, այլ անհատապես: Իսկ որքան քիչ են ուսանողները, այնքան քիչ է  ուսման վարձերից ստացված միջոցները: «Նույնիսկ այսօր հաստատված ուսման վարձը ծածկում է ինքնարժեքի միայն 80%-ը, իսկ մնացածը պետությունն է հոգում: Չենք խոսում արդեն պետպատվերով սովորղ ուսանողների մասին: Այլ խոսքով՝ ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, սակայն կա ընտրության հնարավորություն, ինչի մասին ես հիշատակեցի», - հավելեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ