News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ներկայում Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ «Al Jazeera»-ի կայքում հրապարակված հոդվածը:

Դժվար է աշխարհում մեկ այլ տարածաշրջան պատկերացնել, որտեղ առնվազն յոթանասունամյա համատեղ անցյալով երեք հարեւան պետությունները քաղաքական կողմնորոշման եւ պետականաշինության գործընթացների իմաստով այդպիսի տարբեր ուղիներ ընտրեն, ինչպես դա արեցին Կովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Այն, ինչն այսօր բաժանում է այս երկրներին, կրոնը, էթնիկ պատկանելությունը, մշակույթը, պատմությունը կամ ավանդույթները չեն, այլ տարբերվող տեսլականները, տարբեր հեռանկարները, հավակնություններն ու ձգտումները:

Անկախ երեք հանրապետություններից յուրաքանչյուրի հետ իր պաշտոնական հարաբերությունների բնույթից՝ Ռուսաստանը ստվեր է գցում Կովկասի վրա: Ինչ էլ որոշեն այս երկրները, նրանք պետք է միշտ հիշեն «Ռուսաստանի գործոնի» մասին, որի ընկալելի նշանակությունն անխուսափելիորեն ազդում է նրանց արտաքին քաղաքական կողմնորոշման եւ առաջնահերթությունների վրա:

Այս երեք պետությունները Ռուսաստանից կախվածության տարբեր աստիճան ունեն: Հայաստանինն ամենամեծն է: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, խոշորագույն ներդրողն ու գազի եւ միջուկային վառելիքի միակ մատակարարը: Բոլոր երեքն էլ Ռուսաստանում մեծ սփյուռք ունեն, որոնք միլիարդավոր դոլարներ են ուղարկում տուն դրամական փոխանցումների տեսքով, որոնք չափազանց կարեւոր հոսքեր են մարդկանց եւ այդ պետությունների տնտեսական գոյատեւման համար: Սակայն բոլոր երեք երկրների ոչ մեծ կախվածությունն աշխարհաքաղաքական է, այն դեպքում, երբ նրանք պայքարում են էթնիկ հակամարտություններ լուծելու համար, որոնցում Ռուսաստանը կա՛մ գլխավոր հերոսն է (Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում), կա՛մ խոշոր խաղացող (Լեռնային Ղարաբաղի դեպքում):

Ռուսաստանն այսօր լուրջ աշխարհաքաղաքական եւ տնտեսական խնդիրների է բախվում: Այն ուղղակի առճակատման մեջ է Արեւմուտքի հետ՝ կապված աշխարհակարգի իր տեսլականի, Ուկրաինայի, Սիրիայի եւ շատ այլ մեծ ու փոքր խնդիրների հետ: Ռուսաստանը սկսում է տնտեսապես զգալ արեւմտյան տնտեսական պատժամիջոցների, նավթի գների անկման, ռուբլու արժեզրկման, կապիտալի արտահոսքի եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման աճող ազդեցությունը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում նավթի գների հետ, շատ է հիշեցնում Խորհրդային Միության մայրամուտին նախորդած իրադարձությունները: Նավթի գների երկու տարվա անկում հարկ եղավ, որպեսզի 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունը ծնկի գա, ու եւս երկու տարվա լճացում, որպեսզի այն ամբողջությամբ փլուզվի:

Կարելի է կարծել, որ ճնշումը, տնտեսության անկումն ու հասարակական սպասվող դժգոհությունը, հատկապես՝ վերնախավի շրջանում, կարող են Կրեմլին ստիպել մասամբ ենթարկվել եւ գլոբալ հարցերում փոխել դիրքորոշումը, ինչպես նաեւ թուլացնել մերձավոր հարեւանների նկատմամբ ճնշումը: Սակայն Պուտինը կարող է դրանից հեշտությամբ ելք գտնել՝ ավելի խոցելիների կոնսոլիդացման ճանապարհով:

Ռուսաստանի թուլացող կարգավիճակը, անկասկած, տնտեսական եւ քաղաքական մեծ ազդեցություն կունենա առանձնացած Կովկասի վրա, ինչը նոր ցնցումներ եւ տնտեսական աղետներ կառաջացնի երեք հանրապետություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ