News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախարար Սարգսյանը ներկայացնելով նախագիծը, նշել է. «Շինարարական աշխատանքներ իրականացնելիս կառուցապատվող հողամասին հարող ընդհանուր օգտագործման տարածքային հատվածները, այդ թվում՝ հետիոտնի համար նախատեսված մայթերը հաճախ ներառվում են շինհրապարակի սահմաններում, ինչը շինարարության ողջ ընթացքում խոչընդոտներ է ստեղծում դրանց բնականոն շահագործման համար՝ առաջացնելով նաև նշված տարածքների իրավական կարգավիճակի հստակեցման խնդիրը»։

Ըստ նախարարի խնդիրը առաջարկվում է լուծել կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև ճարտարապետաշինարարական նախագծով (շինարարական աշխատանքների կազմակերպման հատակագիծ) առանձնացված տարածքային հատվածների՝ առանց մրցույթի վարձակալության պայմանագիր կնքելու միջոցով, որը կգործի մինչև ավարտված շինարարության շահագործման փաստագրման օրը ժամկետով։

Առաջարկվող   լրացումները   կհստակեցնեն   շինարարական   աշխատանքների իրականացման ընթացքում ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման իրավական կարգավիճակը, ինչպես նաև` կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև ծագած հարաբերությունները, միաժամանակ` խթանելով շինարարության ժամկետների պահպանումը:

Նշենք, որ նախագծով ներկայաված լրացումների կատարումը պայմանավորված է շինարարության ընթացքում կառուցապատողի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցմանն առնչվող խնդիրների կանոնակարգման անհրաժեշտությամբ։

Քաղաքաշինության նախարարի ներկայացրած մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխություններով էլ կարգավորվել են քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքաշինական օբյեկտների՝ հասարակական ու արտադրական շենք-շինությունների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ