News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մոզամբիկի նոր նախագահ է դարձել Ֆրելիմոյի իշխող կուսակցության թեկնածու Ֆելիպե Նյուսին, որը հաղթել է հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում:

Քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, նշված է Մոզամբիկի ԿԸՀ հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հայտարարված արդյունքների, 55-ամյա Նյուսին ստացել է 55 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից, նախկին ապստամբական շարժման առաջնորդ, իսկ ներկայումս «Մոզամբիկի ազգային դիմադրություն» կուսակցության ղեկավար Աֆոնսու Դլակաման՝ 37 տոկոս ձայն:

Ֆրելիմոյի կուսակցությունն իշխում է երկրի անկախություն ստանալուց ի վեր (1975):
Դիտորդների գնահատմամբ՝ Մոզամբիկում ընտրությունները եղել են «խաղաղ, հանգիստ ու արդյունավետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ