Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը թույլ չի տալիս բանակցային գործընթացում առաջընթացի հույս ունենալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Պետք չի լինել հատուկ տեղեկացված ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, հասկանալու համար, որ բանակցություններում առաջընթացի հասնել չի կարելի, եթե կողմերից մեկն ասում է. «ամեն ինչ, կամ ոչինչ»: Ավելին, եթե նման բարդ հարցերում կողմերը ցանկանում են համաձայնության գալ, պետք է փոխադարձ վստահություն լինի:
«Բայց ինչ վստահության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանն ամեն օր հայտարարում է, որ Հայաստանն իրենց թիվ մեկ թշնամին է, երբ դիվերսիոն փորձեր է կատարում ԼՂՀ-ի ու Հայաստանի տարածքներ, երբ շփման գծից հետ չեն քաշում դիպուկահարներին եւ այլն: Բոլոր այդ քայլերը ոչ թե վստահություն են սերմանում, այլ ճիշտ հակառակը»,-հայտարարել է Քոչարյանը: