News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չնայած Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լուրջ քաղաքական հակասությունների առկայությանը, հազիվ թե նույնիսկ տեսական հեռանկարում արժե խոսել Ուկրաինայի դաշտերում ռուսական եւ ՆԱՏՕ-ի զորքերի բախման մասին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Ուկրաինական ճգնաժամը եւ նրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. քաղաքականություն եւ անվտանգություն» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամի արդյունքը  եղավ ոչ միայն գլոբալ էսկալացիան: «Մենք կարող ենք խոսել նոր «սառը պատերազմին» վերադարձի եւ այն ռազմաքաղաքկան հռետորաբանության մասին, որը գոյություն է ունեցել այդ ժամանակաշրջանում: Մենք տեսնում ենք իրավիճակ, երբ տեղի ունենում մի կողմից ՆԱՏՕ ռազմական կառույցի վերածնունդ. առաջին անգամ, երբ ամերիկյան զորքերը իրենց տանկային ծանր ստորաբաժանումները դուրս բերեցին Եվրոպայից, բառացիորեն մի քանի շաբաթ հետո Մերձբալթիկայում ընթացող զինավարժությունների ընթացքում ամերիկյան տանկերը կրկին վերադարձան Եվրոպա», - նշեց Սերգեյ Մինասյանը: Մյուս կողմից, կրկին խաղացանկի մեջ են վերադառնում «սառը պատերազմի» հասկացություններն ու հայեցակարգերը: «Ռազմաքաղաքական մտածողության ռեցիդիվը վերադառնում է հետսովետական տարածք. Եւ, առաջին հերթին, այսպես կոչված ռազմական զսպման առումով», - ընդգծեց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանը նկատեց, որ զսպման ֆենոմենը կարելի է նաեւ տեսնել ղարաբաղյան հակամարտության դեպքում: «Սովորական սպառազինությունների օգնությամբ զսպումը ադրբեջանական կողմին հետ է պահում Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողություններ վերսկսելուց՝ լուրջ նյութական եւ մարդկային կորուստներ պատճառելու սպառնալիքով, որոնք չեն արդարացնի ռազմական գործողությունները վերսկսելու գաղափարը», - եզրափակեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ