News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կինը, ով որոշել է խզել սիրեկանի հետ կապը, չէր կարող պատկերացնել, որ բաժանումը կարող է իր թութակի՝ Դինքո մականվամբ աֆրիկյան թութակի մահվան պատճառ դառնալ:

58-ամյա Սթիվ Ֆրոգաթի հետ երկարատեւ հարաբերություններից հետո բրիտանուհի Փոլին Վուդֆայնը ցանկացել է բաժանվել նրանից: Նա խնդրել է նախկին սիրեկանին ըմբռնումով մոտենալ իր որոշմանն ու որքան հնարավոր է շուտ իր տնից տանել իրերը:

Բաժանման մասին լուրը տղամարդուն սաստիկ զայրացրել է եւ վրեժխնդրության միտք առաջացրել: Իհարկե, ատելության օբյեկտը, ոչ թե լքող կինն էր, այլ նրա սիրելի կենդանին՝ Դինքո մականվամբ աֆրիկյան մոխրագույն թութակը, հաղորդում է «Metro»-ն:

Բրիտանացու համար դժվար չի եղել հայտնվել Փոլինի տանի, քանի որ նա ինքն էր թողել բանալիները՝ հույս ունենալով, որ նախկին ընկերն իրերը կվերցնի իր բացակայության ժամանակ: Հայտնվելով տանը՝ սկզբում վրեժխնդիրը կնոջ իրերի վրա հավկիթներ է ջարդել, որից հետո վանդակից հանել է թութակին ու պոկել գլուխը: Դատական նիստի ժամանակ նա հայտնել է, որ սպանել է թութակին, քանի որ ամենից շատն էր նյարդայնացնում, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Վերջերս քաղցկեղի բուժման կուրս անցած Փոլինին տանը սարսափելի տեսարան էր սպասում. արյունոտ հատակին Դինքոյի գլուխն էր ընկած: Բացի այդ, հրեշից վախեցած շունը գտնվում էր սարսափելի վիճակում, նա նույնիսկ վախենում էր մոտենալ տիրուհուն: Կնոջը չի հաջողվել գտնել թութակի մարմինը, քանի որ ինչպես պարզվել է, Ֆրոգաթն այն նետել էր թփուտների մեջ:

Դատարանում մեղադրյալի փաստաբանը փորձում էր պաշտպանել իր հաճախորդին: Նա հաղորդել է, որ տղամարդու հոգեկանը ցնցվել է ծանր աշխատանքի պատճառով, նա սկսել է բուժվել, եւ, հավանաբար, գիտակցել է մեղքը: Սակայն խոսքերը դատարանի վրա անհրաժեշտ կերպով չեն ազդել: Տեղեկությունների համաձայն՝ Ֆրոգաթին դատապարտել են 12 շաբաթվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ