News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») հոկտեմբերի 24-ի՝ Երեւանում անցկացրած հանրահավաքին, որը մեկնարկել էր ժամը 17։00-ին, Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը մասնակցել է իր համար ոչ աշխատանքային ժամի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը։

«Ես աշխատանքային ժամի չեմ մասնակցել, ես քաղաքական թիմի անդամ եմ եւ ենթարկվում եմ քաղխորհրդի որոշումներին»,-ասաց նա:

Սամվել Բալասանյանը լրագրողների այլ՝ քաղաքական բնույթի հարցերին չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ քաղաքապետարանն ապաքաղաքականացված կառույց է։

Հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞ քաղաքական կողմնորոշման համար կորցնել իր բիզնեսները, քաղաքապետը պատասխանեց, որ ինքը բիզնես հոգեբանություն ունեցող մարդ է, իր բիզնեսներն ինքն է ստեղծել եւ վստահ է, որ չի կորցնի դրանք։

«Ես կյանքում նման մտավախություն չեմ ունեցել, էդ բիզնեսները ես եմ ստեղծել, որեւէ մեկից չեմ խլել, նորից կստեղծեմ։ Ես բիզնես հոգեբանություն ունեցող մարդ եմ եւ այսօր, որ քաղաքը կառուցվում է ու վերակառուցվում է շատ արագ, սա նաեւ իմ բնավորության հետ է կապված, ես պրոֆեսիոնալ քաղաքապետ եմ»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ