News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման նախկին նախարար եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշանակվել է մեծահարուստ-բարերար Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի ղեկավար: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի զարգացման նոր եւ հետաքրքիր նախագծեր մշակելու եւ իրականացնելու, զարգացման նոր ռեսուրսներ հայտնաբերելու եւ կյանքի կոչելու նպատակով: Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության պաշտոնական հայտարարությունից հետո նշվել էր, որ նա ցանկություն է հայտնել աշխատելու մասնավոր ոլորտում:

Արմեն Գեւորգյանի նոր նշանակման մասին հայտարարությունը կարծեք թե փակում է խնդրի քաղաքական կոնտեքստը: Սակայն, մյուս կողմից էլ, նոր նշանակումը նոր հարցեր է առաջացնում, եւ դժվար է ասել, ի մասնավորի, թե ներկայումս որ դեպքն է՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակումով Արմեն Գեւորգյա՞նն է փակում իր քաղաքական կարիերայի էջը, թե՞ ըստ էության, քաղաքականության մեջ է նոր նրբերանգ ի հայտ գալիս՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, որն առ այսօր հայաստանյան քաղաքականության մեջ որեւէ կերպ դրսեւորում չի ունեցել եւ զբաղվել է միմիայն ներդրումային եւ հիմնականում բարեգործական երանգներ կամ ուղղակի նշանակություն ունեցող ծրագրերով:

Համաձայնեք, որ հարցը, համենայն դեպս, առաջանում է եւ ունի գոյության իրավունք: Բոլոր դեպքերում, երեկոն շարունակում է մնալ հետաքրքիր, ձանձրալիությունից հեռու: Սրան զուգահեռ, պետք է համաձայնել նաեւ, որ Հայաստանի համար ներկայիս շատ կարեւոր, բավական լարված եւ, ըստ էության, իշխանության ձեւավորման չափազանց պատասխանատու եւ ինտրիգային փուլում որեւէ զարմանալի բան չկա, եթե Հայաստանում հսկայական ներդրումներ կատարող գործարարը հետաքրքրված է լինում քաղաքական զարգացումներով: Վերջին հաշվով, Հայաստանում ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը՝ այս կամ այն արդյունքների պարագայում, չի կարող չհետաքրքրել մարդու, որը Հայաստանի հետ կապված ներդրումային մեծ ծրագրեր ունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ