News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մալաթիա վարչական շրջանի դատախազներից մեկի նկատմամբ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նրա դեմ քրեական գործ են հարուցել ՔՕ-ի 315-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով՝ պաշտոնական անփութություն: Նա առայժմ մեղադրյալ չէ, բայց մյուս շաբաթ որոշում կկայացվի նրա լիազորությունները դադարեցնելու մասին: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ դատախազը, ում դեմ քրեական գործ է հարուցվել, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերից է: Այս պարագայում թերեւս իզուր էր երեկ Գեւորգ Կոստանյանը վստահեցնում, թե իր ու նախկին գլխավոր դատախազի միջեւ որեւէ խնդիր չկա, քննչական կոմիտեի քննիչների դեմ գործ հարուցելն էլ ընդամենը գործառույթների կատարում է:

Տպել
Ամենաշատ