News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում աշխատանքներն է սկսել ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:

Կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ֆորումի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս նպատակով կրթություն-գիտություն-տնտեսություն կապերի մեխանիզմների կատարելագործման, գիտության արդյունքների նկատմամբ տնտեսության պահանջարկի եւ ինովացիոն գործունեության խթանման, ինչպես նաեւ այդ ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման հարցերը համակողմանիորեն ներկայացված են ՀՀ կառավարության ծրագրում:

«Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործում: Այս ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձեւավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը: Մասնավորապես, վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը եւ Նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրմանը:

«Այսօր դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որեւէ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը եւ մրցունակությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ֆորումը լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման եւ արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացները:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության եւ մասնավոր հատվածի միջեւ ձեւավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Նման միջոցառումները, ըստ վարչապետի, կարեւոր են նաեւ նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման առումով, ինչպես նաեւ ոլորտում առաջացած խնդիրները քննարկելու եւ առկա մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները գնահատելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» նշանաբանով եւ նվիրված է տեխնոլոգիական կրթության եւ ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական եւ բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական եւ ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:

Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձեւավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի եւ միջազգային կազմակերպությունների օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ