News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագիծ ունեն 44-ը, ընդ որում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը վերջերս է հաստատվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ժամանակ նշել է արդարադատության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը:

Նա նշել է, որ գլխավոր հատագծերի առումով մտահոգիչ է գյուղական համայնքների վիճակը` 872-ից միայն 30-ը գլխավոր հատակագծեր ունեն, տեղեկացնելով, որ տվյալ հարցի հետ կապված քաղաքաշինության նախարարությունը պատրաստվում է նոր օրենսդրական առաջարկություններ մշակել:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ նշել է, որ պետք է գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերին լրջորեն անդրադառնալ` հստակ դասակարգելով վերջիններս, այլապես, կառավարության որոշմամբ` ամեն 2 տարին մեկ հատակագիծ չունեցող համայնքների վրա տարածվում է առանց հատակագծի առկայության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու արգելանքը, եւ թույլտվության անհրաժեշտությունը. «Ելնելով ստեղծված իրավիճակից նպատակահարմար չէ ժամանակ առ ժամանակ սահմանված ժամկետի երկարաձգումը, ուստի անհրաժեշտ է հարցին լուծում տալ` սահմանելով որոշակի չափորոշիչներ` տվյալ համայնքում գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը որոշելու համար (դա կարող է պայմանավորված լինել հուշարձանների առկայությամբ, պատմական նշանակությամբ, սահմանամերձ լինելով եւ այլն)»:

Համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու մյուս տարբերակը պետության կողմից նախագծերի պատվիրումն է, որոնք կներառեն որոշակի տարածաշրջանային միավորներ (ասենք` Դիլիջանի կամ Գորիսի տարածաշրջան եւ այլն)` եւ տարածքային հատակագծման միջոցով լուծելով գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի խնդիրը:

Հարցի վերաբերյալ ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է հրավիրել խորհրդակցություններ եւ նախապատրաստել առաջարկություններ` գյուղական համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու չափորոշիչների եւ մեխանիզմների վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ