News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, հոկտեմբերի 27-ին, ժամը 17.25-ին, հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի տղայի ծեծի են ենթարկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.10-ին, անհայտ անձինք Մոլդովական փողոցի թիվ 70/1 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել 18-ամյա Էրիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Տղան ժամը 18.00-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էրիկ Ե.-ին վնասվածքը պատճառել է 18-ամյա Րաֆֆի Հ.-ն, որը հոկտեմբերի 29-ին ներկայացել է բաժին եւ տվել հաղորդում, որ նշված վիճաբանության ժամանակ Էրիկ Ե.-ն բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, իսկ հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցում ճանկռել է դեմքը եւ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ