News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոսկու գինը 2010 թվականից ի վեր նվազագույն մակարդակի է հասել: Այս մասին գրում է РБК-ն:

Աղբյուրի տեղեկություններով, ոսկու մեկ ունցիայի առավելագույն գինը 2014 թվականին հասել է գրեթե 1.400 դոլարի: Հոկտեմբերի սկզբին այն 1.200 դոլարից էլ պակաս էր, սակայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային վեճի շուրջ իրավիճակից հետո թանկարժեք մետաղի գինը նորից սկսել էր բարձրանալ:

Տեղեկությունը, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Եվրամիությունը համաձայնություն են ձեռք բերել մինչեւ 2015 թվականի մարտի վերջը Ուկրաինային ռուսական գազի մատակարարման շուրջ, հանդարտեցրել է շուկաներն ու ոսկու գինն ավելի քան 2%-ով անկում է ապրել: Այսօր ոսկու մեկ ունցիայի գինն ընկել է եւս 20 դոլարով՝ հասնելով 1174.6 դոլարի:

Ըստ փորձագետների, ոսկու գնի անկումը պայմանավորված է սպեկուլյատիվ պահանջարկի նվազմամբ, ինչն իր հերթին կապված է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազմամբ, ինչպես նաեւ ամերիկյան դոլարի փոխարժեքի բարձրացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ