News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներ, 49-ամյա Լեւոն Գրիգորյանը, 21-ամյա Սպարտակ Գրիգորյանն ու Նարեկ Մելիքյանը մեղադրվում են գողության փորձ կատարելու մեջ:

Հոկտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից անհայտ անձինք տան բակից գողացել են ջրի պոմպ, փորձել մտնել նաեւ տուն, սակայն տեսնելով, որ մարդ կա ներսում՝ դիմել են փախուստի:

Ոստիկաններն ընդամենը մեկ օր անց բերման ենթարկեց Արշալույս գյուղի բնակիչներ Սպարտակ Գրիգորյանին եւ Լեւոն Հովհաննիսյանին: Վերջիններս պատմեցին, թե գործել են երկուսով:

«Մատոռը գողացանք, մի քանի մետր հեռու դրեցինք, հետ եկանք, ուզեցինք լուսամուտից մտնել, բայց էդ պահին լույսը վառվեց, եւ մենք փախանք»,- պատմեցին նրանք:

Ոստիկանության աշխատակիցները, սակայն, կասկածներ ունեին, որ նրանք երեքով են եղել: Կասկածները հաստատվեցին հաջորդ օրը, եւ բերման ենթարկվեց 21-ամյա Նարեկ Մելիքյանը, որն էլ խոստովանական ցուցմունք տվեց:

««Լեւոնը ձեն տվեց, ավտոյով գնում ենք, եթե չգաս, լավ չի լինի քո համար, դանակը դրեց վզիս, թե պիտի գաս, մատոռ պիտի գողանանք: Ես չեմ իմացել, թե ուր ենք գնացել, ինչի համար»,- ասաց Նարեկ Մելիքյանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ