Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել «Հունդայի Սթրիմ», այնուհետեւ՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: