Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6 հասցեի մոտ, հոկտեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-3221» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24 եւ 48-ամյա երկու քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: