News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսանտներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը հոկտեմբերի 30-ին կայացած դատական նիստի ժամանակ չեն կարողացել բացատրել, թե ինչու են իրենց հետ Քարվաճառ Ադրբեջանի դրոշ բերել:

Ըստ «Արցախպրես»-ի, դատավոր Անատոլի Թադեւոսյանի հարցին, արդյոք նախաքննության ընթացքում իրենց վրա որեւէ ճնշում է գործադրվե՞լ, Գուլիեւը բացասական պատասխան է տվել: Նա կրկին հայտարարել է, որ Քարվաճառ ուղեւորվելով՝ վատ նպատակներ չի ունեցել: Այդ պնդումը հերքել է խմբի երկրորդ անդամ Դիլհամ Ասկերովը՝ հայտարարելով, որ Գուլիեւը կեղտոտ մարդ է, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակից եւ Քարվաճառ է ուղարկվել որոշակի նպատակով:

Ասկերովի պնդմամբ, մոտենալով Քարվաճառին՝ իրենց հեռադիտակով դատարկ ֆերմա են տեսել: Այստեղ նրանք հագուստ են գողացել: Բաճկոններից մեկի գրպանում անձնագիր է եղել, զինգրքույկ եւ դրամ: Նրանք նաեւ մի կնոջ են հանդիպել, ում ինչ-որ բան են հարցրել: Բայց քանի որ հայերեն ընդամենը մի քանի բառ են գիտեին, շտապել են հեռանալ:

Հիշեցնենք, որ դատավարությունն անցնում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ