News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թմրամիջոցների գնման համար ռուսները տարեկան 1,5 տրլն ռուբլի են ծախսում, ինչը 1,5 անգամ գերազանցում է պաշտպանության նախարարության բյուջեն: Այդ մասին հայտնում է Slon-ը՝ վկայակոչելով Թմրանյութերի շրանառության հարցերով ՌԴ-ի Դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին:

«Այդ գումարները վատնում է տնտեսապես ակտիվ բնակչությունը» - աղբյուրը մեջբերում է Իվանովի խոսքերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին ժամանակներս երկրում աճել է նաեւ սինթետիկ թմրանյութերի արտադրության ծավալը: Նման միտում նկատվում է ամբողջ աշխարհում: Անցած տարի 300 նոր թմրամիջոց է սինթեզվել: Ընդ որում, վերջին 4 տարիների ընթացքում Ռուսաստանում արգելվել է թմրանյութերի 778 նոր տեսակների շրջանառությունը: «Այս տարվա հոկտեմբերի դրությամբ 22 տոննա թմրանյութ է առգրավվել», - ընդգծել է Իվանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ