Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հոկտեմբերի 30-ին, ժամը 15.15-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 42-ամյա Արման Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հուլիսի 11-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):