Հոկտեմբերի 30-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Իջեւան-Մայիսյան կամրջի 3-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: