Որոտան-Սիսիան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, հոկտեմբերի 30-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: