News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2-3 օրից «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է հղի կանանց նպաստին, կուղարկվի ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ օրինագծի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ներգրավվել է շահագրգիռ անձանց լայն շրջանակ:
Նախարարը հստակ պատասխան չի տվել, թե արդյոք նոր օրինագիծը ապահովո՞ւմ է աշխատող հղի կանանց համար աշխատավարձի 100 տոկոսի հատուցում: «Դա ձեր մեկնաբանությունն է՝ ձեր տրամաբանությամբ»,-ասել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը չի համաձայնել տեսակետին, թե վարչապետն ուզում է նախարարի վրա թողնել աշխատող հղիների ողջ դժգոհությունը: «Ձեր օգնությամբ մենք հույս ունենք հասարակությանը առավելագույնս տեղեկատվություն ներկայացնել այդ օրինագծերի մասին»,-ամփոփել է նա՝ դիմելով լրագրողներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ