News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանում շատ ընտանիքներ զբաղվում են էլեկտրաէներգիայի գողությամբ՝ ապօրինաբար միանալով էլեկտրահաղորդման գծերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԵՀՐ գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցիներին չի կանգնեցնում անգամ էլեկտրաէներգիայի ցածր գինը, որը մեկ ամսվա համար կազմում է 6 դոլարից էլ պակաս:

Դրա հետ կապված Իրանի էներգետիկայի նախարարությունը այդ գողությունները վեր հանելու եւ կանխելու արշավ է սկսել: Մասնավորապես, «Էլեկտրական ոստիկանություն» է ստեղծվել, որը կոչված է վերջ դնել համակարգում առկա գողություններին:

«Որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի գողությունները անհավատալի չափերի են հասել:Այնտեղ մենք գողերին կայցելենք ոստիկանների հետ միասին: Թող իրավապահները ձերբակալեն հանցագործներին»,-ասել է պետական էլեկտրաէներգետիկ ընկերության իրավաբանական վարչության պետը:

Գործակալությունը նշում է, որ Իրանում էլեկտրաէներգիայի գներն աճում են, ինչը կապված է պետական սուբսիդիաների կրճատման հետ: Բացի այդ, հանրապետությունում ակտիվորեն էներգախնայողական տեխնոլոգիաներ են ներդրվում, որոնք թույլ են տալիս նվազեցնել երկրի էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ