Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողները Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել են, թե իրեն չի՞ հետաքրքրում իր կուտակային կենսաթոշակային հաշվի վիճակը, ինչին նա բացասական պատասխան է տվել: Դա տեղի է ունեցել ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե միթե իրեն չի հետաքրքրում՝ արդյոք գումարներ փոխանցվում են իր անձնական կուտակային կենսաթոշակային հաշվեհամարին, նախարար Ասատրյանը պատասխանել է. «Այս պահին չի հետաքրքրում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործող կուտակային կենսաթոշակային համակարգը դեռեւս չի տարածվում մասնավոր սեկտորի վրա: Մասնավոր սեկտորի համար այն պարտադիր բնույթ կկրի 2017 թվականի հուլիսից:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, թեեւ պետական ծառայողների աշխատավարձերից գումարներ են պահում կուտակային հիմնադրամներին փոխանցելու համար, սակայն այդ փոխանցումները չեն կատարվում: