News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին եռամսյակում տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների համառությունը՝ ստիպելու լրագրողներին բացահայտել աղբյուրները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2014թ. երրորդ եռամսյակի զեկույցը (հուլիս-սեպտեմբեր): 

«Հատուկ քննչական ծառայությունը ստիպեց «Հրապարակ» եւ Ilur.am կայքերի լրագրողներին` բացահայտել հրապարակման աղբյուրները: Սա թաքնված գրաքննություն է: Բացի դրանից՝ այս երեք ամիսների ընթացքում 2 տագնապալի դեպք գրանցվեց. Աժ մուտքի մոտ Ա1+ հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ Ազգային ժողովի անվտանգության պետը ֆիզիկական բռնություն է գործադրել: Մյուս դեպքը եղել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հետ, երբ Ղազախստանի հայկական համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել էր լրագրողի մասնագիտական գործունեությանը»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ այս ամենի մեղավորը հենց անպատժելիության մթնոլորտն է:

Աշոտ Մելիքյանը նշեց նաեւ, որ վերջին եռամսյակում լրագրողի նկատմամբ ճնշման 8 դեպք է գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ