News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից 2014թ առաջին կիսամյակում վաղաժամկետ ազատ է արձակվել 76 դատապարտյալ, իսկ 2013թ՝ առաջին կիսամյակում նրանց թիվը 155 էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ ամբողջ 2013թ ընթացքում վաղաժամկետ ազատ արձակվածների թիվը 289 էր: Նախորդ տարիների մասին հստակ վիճակագրություն չկա, քանի որ այն չի վարվել: Բայց իրավապաշտպանները արձանագրում են, որ վաղաժամկետ ազատ արձակման եռաստիճան համակարգի դեպքում էականորեն նվազել են այդ եղանակով ազատ արձակված դատապարտյալների թիվը:

Վաղաժամկետ ազատ արձակման ներկա մոդելից դժգոհ են նաեւ փասռաբաններն ու դատապարտյալները:  Հարցը մեկն է՝  ինչ չափանիշով են այս կամ այն դատապարտյալի համար դիմում վաղաժամկետ ազատ արձակման խնդրով: Սրա հետ կապված NEWS.am-ի խմբագրությունը նամակ էր ստացել  «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 28-ամյա դատապարտյալ Ռուբեն Գրիգորիի Ամատունուց, որին ավելի վաղ անդրադարձել էինք: Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես են դատապարտյալները դիմում ինքնավնասման ծայրահեղ մեթոդների վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքից օգտվել չկարողանալու պատճառով:

Փաստաբան հայկ Ալումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վաղաժամկետ ազատ արձակման ներկա համակարգը անկանխատեսելի է, սարսափելի բացեր ունի եւ ամբողջությամբ իմաստը կորցրել է: 2006թ գործող համակարգը եռաստիճան է, այն գործում է հետեւյալ կերպ՝ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը նիստ է հրավիրում եւ որոշում՝ դատապարատյալի համար միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին, թե ոչ, ընդ որում՝ չափանիշ գոյություն չունի: «Նախ, դատապարտյալը ինքը չի կարող դիմել վաղաժամկետ ազատ արձակման խնդրով, եւ հետո նրա համար անորոշ է՝ ինչ անել, ինչպես պահել իրեն, որպեսզի իր համար հանձնաժողովը դիմի: Դիմելուց հետո էլ այդ անկախ հանձնաժողովը դեռ պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի միջնորդագիրը գնա հասնի դատարան: Հանձնաժողովն էլ ոչ մի չափանիշ չունի, լիարժեք կամայականությունների շղթա է»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ նախկինում ադմինիստրացիան վաղաժամկետ ազատ արձակման հարցով բոլոր դատապարտյալներին ներկայացնում էր դատարան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք այս կարգը փոխվեց, ստեղծվեց լրացուցիչ մարմին՝ անսահմանափակ հայեցողություններով ու հնարավորություններով օժտված «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը»:  Այդ անկախ հանձնաժողովի սահմանադրականությունը նա վիճարկել էր ՍԴ-ում: «Պետությունը ստեղծել է մի մարմին, որի ֆունկցիան է թույլ տալ մի մարդու գործ քննել դատարանում, կամ թույլ չտալ, ինչպե՞ս կարող է ստեղծվել մարմին, որի նպատակն է որոշել դատապարտյալի վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի, թե չպետք է քննվի: Իսկ ՍԴ-ն ասաց, որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց փաստաբանը՝  շեշտելով, որ ոչ մի երկրում  չկա դատապարտյալի դիմումը դատարան հասնելուն  խոչընդոտ մարմին:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝  այստեղ առկա խնդիրների լուծման բանալին կարող է լինել անցումը պրոբացիոն համակարգին, որի միջոցով վերահսկողություն է իրականացվելու դատապարտյալների նկատմամբ, որպեսզի նրանք օգտվեն վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքից: «Այսինքն՝ անձը, ով դրսեւորվում  է լավ վարքագիծը եւ այլեւս իմաստ չկա նրա մնալը կալանավայրում, այդ ծառայության աշխատակիցները դա արձաագրում են, բավարար է լինում, որ նա ազատ արձակվի, այլեւս այդ անկախ կոչվող հանձնաժողովը գոյություն չի ունենա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է, որ պրոբացիոն համակարգի ներդման դեպքում շատերը վաղաժամկետ ազատ կարձակվեն, դատապարտյալներին չեն կարողանա անհիմն մերժել, կամայական որոշումներ կայացնել, այսինքն՝ այն վաղաժամկետ ազատ արձակման հարցը կդարձնի կանխատեսելի: Բայց այստեղ խնդիրը ծառայության ճիշտ ներդրման մեջ է:

Ինգա Մարտինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ