News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015թ. հղիության նպաստները 35%-ով կբարձրանան: Այդ մասին նշված է Հայաստանի պետբյուջեի 2015թ. նախագծում:

Մասնավորապես, եթե նպաստի չափը օրական կազմում է 3566 դրամ, ապա 2015թ. այն կկազմի 4804 դրամ (12 դոլար): Նպաստի վճարման ընդհանուր տեւողությունը 140 օր է:

Հղիության եւ ծննդաբերության նպաստների համար առնաձնացված է 5 մլրդ 887 մլն դրամ՝ 2014թ. պլանային 4 մլրդ 682 մլն դրամի համեմատությամբ: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար համար մոտ 11,2 հազար մայր նպաստ կստանա՝ ամսական 18 հազար դրամ (44 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ