News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում Լիտվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարեց Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, արդյոք Վիլնյուսը պաշտպանում է միայն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը:

«Լիտվան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կանոնավոր, ժամանակին եւ կառուցողական բանակցությունների անցկացման ուղղությամբ»,- նշեց դիվանագետը: Նրա խոսքով, Լիտվան բարձր է գնահատում երկխոսությունը շարունակելու եւ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ երկու նախագահների պատրաստակամությունը, ինչպես այդ մասին կրկին հայտարարվեց հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Բաքվում Լիտվայի դեսպան Վալդաս Լաստաուսկասը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում Վիլնյուսի դիրքորոշումը չի փոխվել:

«Լիտվան միշտ հարգանքով է վերաբերվել միջազգային իրավունքի հիմնական՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ