News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը ոչ մի ծախս չի նախատեսել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ծրագրի համար: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին:

Ի պատասխան Մախսուդյանի հարցին, թե ինչո՞ւ բյուջեի 2015թ նախագծում այդ ծախսերը ներառված չեն, թեեւ դրանք պարտադիր լինելու են, Սաֆարյանը հիշեցրեց, որ կառավարությունը բյուջեի նախագծի մեջ չի ներառում այն համաձայնագրերի ազդեցությունը, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել: Դիտարկմանը հետեւեց պատգամավորի բավականին պատկերավոր առարկությունը. «Եթե ընտանիքում ցանկանում են երեխային ամուսնացնել, որոշակի գումար են խնայում: Գիտեն, որ միեւննույն է, այսօր կամ վաղը չեն ամուսնացնելու, սակայն խնայում են այդ գումարները: Իսկ մե՞նք»:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ