Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդի եւ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը հաստատել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորման շուրջ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ընդգծվել է ԵԱՀԿ-ի կողմի դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմին խստորեն հետեւելու անհրաժեշտությունը: Ռուսական կողմը հանդես է գալիս ուկրաինական կենտրոնական իշխանությունների եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ներկայացուցիչների միջեւ կայուն երկխոսության հաստատման օգտին, ինչը, անկասկած, կնպաստեր իրավիճակի կայունացմանը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ ողջունել են Ուկրաինային ռուսական գազի մատակարարման եւ այդ երկրի միջոցով տարանցման մասին ձեռք բերված համաձայնությունը: