Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում կայանած «Մերսեդես» մակնիշի 24 SL 961 համարանիշով ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: