News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ընդունեց Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարեւոր նպաստը կբերի Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար դեսպան վան Մեուվենը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջեւ համագործակցությունը առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարարը եւ Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկեցին երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական եւ գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ