«Դիքսի» առեւտրային ցանցի խանութներից մեկում արտասովոր դեպք է գրանցվել: Երեք աշխատակցուհիներ խանութի կին այցելուին գերի են վերցրել՝ կասկածելով օղու գողության մեջ: Կնոջը փակել են սառցախցիկում, որտեղ օդի ջերմաստիճանը մոտ 18 աստիճան ցուրտ է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերուհուն ազատել են ոստիկանության աշխատակիցները, որոնց հենց սառանարանում փակված կինն է կանչել:
Դատախազությունը «Առեւանգման հետ չկապված ապօրինի ազատազրկում» հոդվածով քրեական գործ է հարուցել:
Աղբյուրը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Դիքսի» աշխատակիցները ավելորդ աչալրջություն ցուցաբերել: Մի քանի տարի առաջ Սանկտ-Պետերբուրգի բնակչուհուն խանութում ծեծի են ենթարկել՝ կասկածելով նրան գողության մեջ: