News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդասիրական իրավունքի մոտ 50 մասնագետներ, հետազոտողներ, ինչպես նաեւ միջազգային հանրության, Հայաստանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հանդիպել են՝ քննարկելու մարդասիրական գործունեության ժամանակակից մարտահրավերները։

Միջոցառումը, որը տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված տարեկան միջազգային գիտաժողովի շրջանակներում, կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ այն վարում է Հայ-Ռուսական համալսարանի միջազգային իրավունքի դասախոս, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Վլադիմիր Վարդանյանը։

Ավելանում են զինված ընդհարման կամ այլ տեսակի բռնությունների հետեւանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելու ընթացքում մարդասիրական կազմակերպությունների առջեւ ծագող դժվարությունները։ «Տեղում շահագրգիռ կողմերի հետ երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է խորապես գիտակցել մարդասիրական գործունեության իրավական հիմքերը»,- ասել է Շվեցարիայի Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Մարկո Սասսոլին։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Ինչպե՞ս է օրենքը պաշտպանում պատերազմի ժամանակ» վերնագրով միջազգային մարդասիրական իրավունքի դասագրքի առցանց տարբերակը, որի համահեղինակներից էպրոֆեսոր Սասսոլին։ Այս նոր առցանց հարթակը թույլ կտա ինչպես գիտնականներին, այնպես էլ իրավաբաններին հեշտությամբ օգտվել ՄՄԻ վերաբերյալ նյութերի ընդգրկուն եւ համապարփակ  ժամանակակից աղբյուրից։

«ՄՄԻ կանոնները իրավական վակումի մեջ չեն գործում։ Հետեւաբար մարդու իրավունքների միջազգային իրավունքը սահմանափակում է պետությունների ազատությունը մերժելու՝ առաջարկված  մարդասիրական օժանդակությունը։», - ասաց Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Լեւոն Գեւորգյանը, անդրադառնալով մարդասիրական գործունության մարտահրավերներին։

Կարմիր խաչի միջազգային պարբերականի վերջին համարը, որն անդրադառնում է ԿԽՄԿ մարդասիրական 150-ամյա գործունեությանը, նույնպես ներկայացվեց միջոցառման ընթացքում։ Այս համարը հասանելի է առցանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ