News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 2-ին ժամը 16:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Նշված որոշման նախագծի քննարկման ժամանակ զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ստորեւ՝ օրենքի նախագիծը:

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի  ԱԺ որոշումը ԼՂՀ (Արցախի) եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին

Հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:

1. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների պետական  սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային եւ այլն) տեղակայումը:

1. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

1. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԱԺ «ԼՂՀ (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

Հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները`

• Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը եւ բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)

•   Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների  տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը )

• Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը  պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ