News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Զադոյանին առաջադրված մեղադրանքների վաղեմության ժամկետն անցել է, սակայն դատաքննությունը շարունակվում է, քանի որ Արթուր Զադոյանը չի ընդունում  իր մեղքը։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Զադոյանի փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը։

«Դատաքննությունը շարունակվում է միայն նրա համար, որ Զադոյանը չընդունեց իր մեղքը, եւ առարկեց վաղեմության ժամկետներ կիրառելու դեմ, այդ իսկ հիմքով նրա անմեղությունը ապացուցելու համար դատական նիստը շարունակվում է»,-ասաց նա՝ նշելով, որ նույնիսկ մեղադրական դատավճիռ լինելու դեպքում Արթուր Զադոյանը չի կալանավորվի։

Փաստաբանի խոսքով՝ իրենք առարկել են նաեւ համաներում կիրառելու դեմ, քանի որ Արթուր Զադոյանը իր մեղսագրվող արարքը չի ընդունում։

Սուսանան Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում Կարո Կարապետյանի կողմից իր պաշտպանյալին սպանելու սպառնալիքների հիման վրա գլխավոր դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ գնահատական տալու այդ սպառնալիքներին, ինչպես նաեւ դատարանում հանցագործությունների մասին արված հայտարարությունների վերաբերյալ, սակայն պատասխան չեն ստացել։

Գործով մեղադրյալ Արթուր Զադոյանի խոսքով՝ Կարո Կարապետյանի սպառնալիքներն իրական չեն, իսկ դատարանում տված ցուցմունքները հակասկան. «Կարոն դատարանում նույնիսկ չկողմնորոշվեց ես իրեն սպանելու համար էի գնացել, որ իմ վրա կրակեց, թե իրեն 57 հազար դոլար էի պարտք։ Չնայած իրենց ցուցմունքներով ոչ մեկը հաստատվեց, ոչ մյուսը»։

Նշենք, որ Արարտի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված դատական նիստը չկայացավ դատախազի վատառողջ լինելու պատճառով։  Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին եւ  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ