News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աղջիկները, որոնք գտնվում են սթրեսի վիճակում կամ նրանց տան անդամները նախկինում տառապել են դեպրեսիայով, կարող են ավելի արագ ծերանալ, քան նրանք, որոնք ընտանիքում հոգեբանական խնդիրներ չեն ունեցել, հաղորդում է Medical News Today-ը:

Շատ գիտնականներ արդեն  ապացուցել են սթրեսի, դեպրեսիայի կապը ժամանակից վաղ ծերացման հետ: Ամբողջ խնդիրը քրոմոսոմի ծայրերին գտնվող պաշտպանիչ կառույցների մեջ է: Ծերացմանը զուգահեռ դրանք կարճանում են: Որքան կարճանում են, այնքան արագ է մարդը մահանում:

Քրոմոսոմի ծայրերին գտնվող պաշտպանիչ կառույցները կարճանում են սթրեսի եւ ԴՆԹ-ն վնասող այլ գործընթացների հետեւանքով: Գիտնականները դեռ չգիտեն որն է սկզբնական պատճառը` սթրեսը, ընկճախտը, թե դրանց երկարության կրճատումը: Նրանք փորձել են դա պարզել` վերլուծելով 10-14 տարեկան  97 աղջիկների, որոնք ընկճախտ չեն ունեցել, սակայն ռիսկի գոտում են գտնվել, քանի որ ընկճախտ է ունեցել նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը: Եղել է նաեւ  վերահսկվող խումբ, փոխանցում է MedDaily.ru-ն:

Հետազոտության բոլոր մասնակիցները սթրեսային թեստեր են հանձնել եւ գիտնականներին պատմել իրենց կյանքի սթրեսային իրավիճակների մասին: Թեստերից առաջ եւ հետո չափվել է սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը: Պարզվել է, որ ընկճախտի բարձր ռիսկ ունեցող խմբի 12 տարեկան աղջիկների մոտ քրոմոսոմի ծայրերին գտնվող պաշտպանիչ կառույցները կարճ են եղել (համարժեք է 6 տարվան): Հավանաբար, դրանք նախորդում են ընկճախտի զագացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ