ԿԺԴՀ-ում արգելափակվել է Facebook-ի եւ Twitter-ի հասանելիությունը, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունների նման որոշման պատճառը դեռ հայտնի չէ: Պարզ չէ նաեւ, թե որքան կտեւի սոցցանցերի արգելափակումը: Ավելի վաղ սոցցանցերը հասանելի էին դիվանագիտական առաքելություններում եւ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատող օտարերկրացիների համար:
Թերթը նշում է, որ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար հասանելի չէ նաեւ համացանցը. դրան փոխարինում է ազգային համակարգչային «Կվանմեն» ցանցը: Հյուսիսային Կորեայի իշխանությունները 2014 թ. սեպտեմբերի 8-ին դեսպանատներին եւ հյուպատոսարաններին արգելել են օգտվել անլար կապից` առանց թույլտվության: Արգելքի տակ են հայտնվել նաեւ արբանյակային կապը եւ Wi-Fi տեխնոլոգիաները: