News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարզվում է, որ Հայաստանում ինֆլյացիայի ցուցանիշը Եվրամիության միջին ցուցանիշից ավելի լավն է: Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ հունվար-սեպտեմբերին» զեկույցում մի հետաքրքիր բաժին կա՝ «Հետաքրքրաշարժ վիճակագրություն»: Այս բաժնում աշխարհի 44 երկրների սպառողական գների ինդեքների, այդ թվում՝ Եվրամիության միջին ցուցանիշի հսկայական աղյուսակ է ներկայացված:

Հայաստանում անցած տարվա դեկտեմբերի նկատմամբ ընթացիկ տարվա օգոստոսին սպառողական գների ինդեքսը կազմել է ընդամենը 98,8%: Այսինքն, առաջացել է մեր իրականությունում հազվադեպ պատահող 1,2%-անոց դեֆլյացիա: Նույն ժամանակահատվածում Եվրամիության երկրներում նույնպես  գրանցվել է միջինում 0,1%-անոց դեֆլյացիա: Այսինքն մենք «հասել եւ անցել ենք» Եվրոպայի զարգացած երկրներին գների ինդեքսի բացասական արտահայտությամբ: Սակայն, որքան էլ զարմանալի է, Եվրոպայում քաղաքացիները ավելի լավ են ապրում, իսկ Հայաստանում՝ գնալով ավելի վատ:

Սովորաբար, ընդունված է, որ դեֆլյացիան անբարենպաստ ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Սակայն մեզ մոտ, հունվար-սեպտեմբեր ամիսներին, ենթադրենք ,արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 9,4%-ով: Այսինքն, արտադրանքի թանկացման շնորհիվ  ընկերությունների եկամուտները ավելացել են մոտ 1/10-րդ մասով:

Եվրասիական տնտեսական միության մեր ապագա գործընկերների մոտ իրավիճակն ավելի վատ է: Ռուսաստանում նշված ժամանակահատվածում ինֆլյացիան կազմել է 5,6%, Ղազախստանում՝ 5,4%, իսկ ռեկորդը Բելառուսինն է՝ 12%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ