News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2014 թ.  9 ամսվա ընթացքում Ռուսաստանն արտաքսել է 97 973  միգրանտի` անցյալ տարվա ինն ամսվա 39,5 հազարի համեմատությամբ, հայտնում է  LifeNews-ը:

Ըստ աղբյուրի` Ռուսաստանում այժմ գտնվում է 11 760 866 օտարերկրյա քաղաքացի, որոնցից շուրջ 861 հազարը երկրում ապօրինի են արդեն մեկ տարուց ավելի:

Վերջին երկու շաբաթներին Մոսկվայից  կամավոր տուն է մեկնել շուրջ 15 հազար միգրանտ: Փորձագետները կանխատեսում են նաեւ ապօրինի միգրանտների հետագա  մեկնում մայրաքաղաքից` ոստիկանության պարբերական ստուգումների պատճառով: 

Աղբյուրը հիշեցնում է, որ «Միգրանտ-2014» հատուկ գործողությունն իրականացվում է  հոկտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 2-ը: Այդ ժամանակահատվածում արտաքսվելու է 30 հազարից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ