News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եկող տարի Երեւանում կբացվի Ճապոնիայի դեսպանատունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդեվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավայի հետ ահնդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, որ ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։ 2012թ. նախագահ Սերժ Սագսյանի պաշտոնական այցելությունը Ճապոնիա, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։

Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, առեւտրատնտեսական համագործակվցությունը ընդլայնվում է, հումանիտար բնագավառում կապերն ակտիվանում են։ Մենք ողջունում ենք հաջորդ տարի նապատեսված Երեւանում Ճապոնիայի դեսպանության հիմնումը, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կաե Յանագիսավան նշեց, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ եւ նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում բնական աղետների կանխարգելման, նաեւ էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ըընդգծեց, որ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության իրականացրած ծրագրերը առանձնանում են իրենց արդյունավետությամբ ու օգտակարությամբ եւ գնալով նոր բնագավառներ են ներառում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գործարար համաժողովների կազմակերպման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ