News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի կրակոցների հետեւանքով վիրավորված Արթուր Զադոյանը դեպքից 5 տարի անց դեռ առողջական խնդիրներ ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Զադոյանը։

«Սրտի պրոբլեմ ունեմ, արդեն 3 հատ ստենդ են դրել, թոքի խնդիր ունեմ, 5 կողերս կոտրված են, մինչեւ հիմա մեկը կպած չէ, ոտքիս պրոբլեմը կա»,-ասաց նա՝ նշելով, որ դեպքից հետո երկարատեւը բուժումներ է ստացել։

Արթուր Զադոյանի խոսքով՝ մինչեւ իրեն կրակելը պատգամավորը զանգահարել է Սուրիկ անունով մի դատախազի եւ զգուշացրել է նրան, որ կրակելու է իր վրա։

«Մեքենայից, որ իջանք, մի քանի մետր գնացինք, զանգեց, թե Սուրիկ հեսա Արթուրին գյուլաես եմ, խփել է, գլուխս ջարդել է, հեսա գյուլաես եմ, ու անջատեց հեռախոսը, ընդ որում այդ խոսկցությունը տեւեց 10-15 վայրկյան։ Դրանից հետո ասեցի հըն էշ, դուխդ չի հերիքում, որ իմ վրա կրակես, շուռ եկա, որ գնամ, կրակոց լսվեց, որից մեկը կպավ թեւիս, երկուսն էլ ոտքիս»,-պատմեց Արթուր Զադոյանը։

Նրա խոսքով՝ եթե դատարանը 30 տոկոս օբյեկտիվություն ցուցաբերի Կարո Կարապետյանը պետք է մեղադրվի սպանության փորձի մեջ։

«Սակայն մինչեւ հիմա ոչ Կարո Կարապետյանը, ոչ էլ նրա վարորդը ոչ մի պատիժ չեն կրել, ինչպես բոլոր իրենց հետ կապված նման գործերով»,-հավելեց Զադոյանը։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին:

Կարո  Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին եւ  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ