News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրն ընդհանրապես եւ Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն անակնկալ էր շատերի համար: «Եվրամիության սկզբնական արձագանքը, որն ընդգծեց ինտեգրման երկու ձեւերի միջեւ անհամատեղելիությունը, վերջերս փոխարինվեց Բրյուսելի կողմից որոշակի հանդարտեցնող եւ հուսադրող ազդանշաններով»,- նշեց Վալցենբախը: Նա հավելեց, որ ԵՄ Արտաքին հարաբերությունների քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատարի Քեթրին Էշթոնի, Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հայտարարություններն այդ մասին են վկայում:

«Չնայած այս փուլում դա պաշտոնապես չի արձանագրվել Ասոցացման նոր՝ «ավելի թեթեւ» տարբերակով, Եվրոպական հարեւանության գործիքի երկկողմ չափման համատեքստում 2014-2017թ.թ.-ին Հայաստանի համար հատկացված միջոցները համապատասխանում են վերջին 3 տարիներին ստանձնած պարտավորություններին»,- ընդգծեց փորձագետը:

Անցյալ տարի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, նրա համոզմամբ, չեն դիտարկվում որպես հակասություն Եվրամիության գործընկերության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին կամ Հարավային Կովկասում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը բարելավելու հետագա փորձերին:

«Իհարկե, ժամանակի ընթացքում պետք է փոփոխություններ սպասել՝ հատկապես հաշվի առնելով Եվրահանձնաժողովի նորացումը: Առաջիկա հինգ տարիների համար կառույցի մտադրությունները լավ հայտնի են. Եվրամիության «Արեւելյան գործընկերության» համար հրամայական է լինելու քաղաքական բարեփոխումների կուրսի պահպանումը՝ յուրաքանչյուր առանձին երկրի համար իրական շեշտադրմամբ»,- նշեց Գյունտեր Վալցենբախը: Հայաստանի դեպքում, ըստ փորձագետի, դա կարող է նշանակել քաղաքացիական հասարակության խաղացողների ավելի նշանակալի ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ