News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարը բոլոր ռիսկային տարածքներում ստուգում է ստրգետնյա հորերը՝ անկախ սեփականատերերից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նախարարը հավելեց, որ նա հավատարիմ է իր առաջադրանքին. փակել բոլոր ապօրինի հորերը եւ կարգավորել օրինական հորերի դեբիտը:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ ստուգվե՞լ են, արդյոք, վարչապետ Հովիկ Աբրահամյանին  եւ այլ ազդեցիկ անձանց պատկանող տարածքները, Գրիգորյանը պատասխանեց. «Ձեր նշված տարածքներում ապօրինի հորեր չկան: Նշեմ, որ մենք ստուգումներն սկսել ենք հենց այն շրջանից, որտեղ տեղակայված են ձեր նշված հողերը: Մենք պարզապես ինքնագովազդով չենք զբաղվում, այլ միայն մեր գործն ենք անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ