News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունն ուրբաթ որոշում է ընդունել Սահմանադրական դատարանում բողոքարկել Կատալոնիայի ինքնիշխանության վերաբերյալ բնակչության շրջանում նոյեմբերի 9-ին այլընտրանքային հարցում անցկացնելու՝ Իսպանիայի ինքնավար այդ մարզի մտադրությունը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, իսպանական կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիան ասել է, որ «նման հարցում անցկացնելու ոչ մի իրավաբանական հիմք չկա եւ բացակայում են ժողովրդավարական երաշխիքները»:

Նա նաեւ մատնանշել է, որ «քվեարթերթիկում ընգրկված՝ «Ցանկանո՞ւմ եք, արդյոք, որպեսզի Կատալոնիան պետություն լինի» եւ (եթե «այո», ապա) «Ցանկանո՞ւմ եք, արդյոք, որպեսզի այն անկախ լինի» հարցերը հակասահմանադրական բնույթ ունեն, քանի որ ազգային ինքնիշխանության հարցին են առնչվում, որն ամբողջ իսպանացի ժողովրդի ազգային արժեքն է, այլ ոչ միայն նրա արժանապատվությունը»:

«Մեկ այլ ակնհայտ խախտում է հասարակական հայտարարված հարցման կազմակերպման եւ անցկացման գործում պետական ծառայողներին ներգրավելը»,- հայտարարել է փոխվարչապետը:

Այն բանից հետո, երբ Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 29-ին դադարեցրեց կատալոնական խորհրդարանի կողմից ընդունված «Հանրաքվեի բնույթ չկրող բնակչության հարցում անցկացնելու մասին» օրենքի եւ նոյեմբերի 9-ին հարցում անցկացնելու մասին հրամանագրի գործողությունը, Կատալոնիայի կառավարությունը ստիպված էր չեղյալ հայտարարել օրենքով եւ հրամանագրով նախատեսված ձեւաչափով հարցման կազմակերպումը: Սակայն ինքնավարության իշխանություններն առաջարկել են «քաղաքացիների ուղղակի մասնակցությամբ» այլընտրանքային հարցում անցկացնել, այսինքն՝ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ