News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրաքում եւ Աֆղանստանի պատերազմների հետեւանքով հոգեկան տրավմաներ ստացած ամերիկյան Մեյֆիլդ Հայթս քաղաքի բնակիչ Մ.Ս. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ անցյալ տարի երեք մարդկանց վրա դաժանորեն հարձակվելու համար: Այս մասին գրում է Cleveland.com-ը:

29-ամյա Մ Ս. ով իր գործողությունները բացատրում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման սարսափելի հետեւանքներով, դաժանորեն խեղել է իր նախկին ընկերուհուն, նրա մորն ու Հայաստանից հյուրին: 2013 թվականի սեպտեմբերին Սներխուժել է նրանց բնակարան եւ զինվորական դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել իր զոհերին: Հարձակումից հետո նա փախուստի է դիմել, սակայն նրան բեռնատար մեքենա է հարվածել:

Տղամարդն անցյալ ամիս իրեն մեղավոր էր ճանաչել մահափորձի համար: Ս.հոգեկան վիճակի մասին փորձագիտական եզրակացությունը նպաստել է, որ դատավոր Ռոբերտ ՄաքՔլելանդը նման վճիռ է կայացրել: Բացի այդ, ազատ արձակվելուց հետո Ս. պարտավոր է շուրջ 190 հազար դոլար վճարել՝ երեք զոհերի բուժման ծախսերի համար:

Դատավարության ժամանակ շրջանի դատախազի օգնական Քերի Սովուլն ընթերցել է զոհերի գրավոր հայտարարությունը: Ե.  եւ Մ. Ա.-երը դատարանի շենքում են եղել, սակայն չեն ցանկացել ներկա գտվել դահլիճում: Դատախազը կարդացել է Հայաստանից անեստեզիոլոգ Կ.Հ.-ի, ով հյուրընկալվել է այդ ընտանիքում Քլիվլենդի կլինիկայի ծրագրին մասնակցելու ընթացքում, նամակը: Դրանում Հ. մանրամասն պատմել է, թե ինչպես է լսել Ելենայի եւ նրա մոր ճիչերը, երբ քնած է եղել հարեւան սենյակում: Նրա խոսքով, մայրը ամբողջությամբ արյան մեջ է եղել, իսկ Ս. հարվածներ է հասցրել դստերը: Երբ նա փորձել է դադարեցնել հարձակումը, Ս. շրջվել է իր կողմն ու սկսել հարվածել՝ մի քանի կողոսկր կոտրելով: «Դա նման էր տեսարանի ամենասարսափելի ֆիլմից, որը ես երբեւէ դիտել եմ»,- գրել է նա:

Կ.Հ.-ն մի քանի օր անց արթնացել է հիվանդանոցում: Նա կորցրել է ձախ աչքը: Վնասվել են նրա երիկամները, լեղապարկը եւ ուսը: Անցյալ տարի նա ստիպված է եղել երկրում մնալ, քանի որ վիրահատությունների ենթարկվել եւ թերապիա անցել: Բժիշկն այլեւս չի կարողանում նույնիսկ մեկ բաժակ սուրճ բռնել ձեռքերում, էլ չենք խոսում արդեն բժշկական պրակտիկայի մասին: Նա ավելի քան 140 հազար դոլարի բժշկական հաշիվներ է հավաքել եւ պետք է անընդհատ հիշի միջադեպի մասին, քանի որ ստիպված է բացատրություններ տալ, երբ իրենից պահանջում են վճարել:

Մ.Ա.-ն իր նամակում պատմել է, որ երբ 1990-ականների կեսերին կորցրել է ամուսնուն, պայքարել է, որպեսզի ոտքի կանգնեցնի երկու դուստրերին: Երբ իրենց կյանքում հայտնվել է Սեպիկը, նրան ընդունել է իր ընտանիքում, միշտ տոնել է ծննդյան տարեդարձը եւ հուսադրել, երբ նա ճնշված է եղել: Իսկ այսուհեւ այլեւս չի կարողանա քայլել առանց ձեռնափայտի եւ հիմա ապրում է հաշմանդամության համար տրվող փոքրիկ թոշակով, ինչպես նաեւ ընկերների եւ ազգականների բարության շնորհիվ:

Նրա 22-ամյա դուստր Ե.-ն, ով ձգտում էր օրթոդոնտ դառնալ, թերեւս երբեք չի կարողանա հասնել իր նպատակին: Նա գրեթե չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ կորցրել է դեմքի ձախ կողմի զգայնությունը: Ելենան գրել է, որ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից եւ ամեն օր դեղ է ընդունում:

Մ.Ս .հայրը՝ Մ., ներողություն է խնդրել որդու գործողությունների համար, չնայած խոստովանել է, որ իր խոսքերը չեն բուժի զոհերի վերքերը: «Մ. հիվանդ է: Ես գիտեմ, որ դա ձեզ չի օգնի, բայց նա սիրում է ձեզ»,- ասել է նա: Մ. հավելել է, որ բանակը տարել է իր հանգիստ որդուն եւ նրան վերածել ռազմիկի, ով Իրաքում եւ Աֆղանստանում ծառայության տարիներին աներեւակայելի բաներ է տեսել ու արել:

Մ. Ս. զոհերի հայտարարությունները լսելիս ամբողջ մարմնով դողացել է: Այնուհետեւ նա բարձրացել է տեղից եւ դժվարությամբ երկար հայտարարություն կարդացել, որում խոսել է Արզումանովաների հանդեպ իր սիրո մասին, հարձակումը կապել հոգեկան հիվանդության հետ, որի դեմ բուժում չի ստանում: «Ես զզվանք եմ զգում՝ մտածելով, որ ունակ էի նման բան անել»,- ասել է նա:

Դատավորը հրահանգել է Ս. հոգեբուժական փաստաթղթերն ուղարկել կալանավայր՝ հույս հայտնելով, որ այնտեղ նա կստանա այն օգնությունը, որի կարիքն ունեցել է վերջին տասը տարիների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ